Աշխարհ

20.02.2020 10:25


Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Ռոմա»-ի` Եվրոպայի լիգայի առաջիկա խաղի հայտացուցակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսենկան հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն Եվրոպայի լիգայի «Գենտ»-ի դեմ առաջիկա խաղին: Անունների շարքում կա նաև Մխիթարյանի ազգանունը:

Եվրոպայի լիգայի շրջանակներում փետրվարի 20-ին «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կհյուրընկալի «Գենտ»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակ կեսգիշերին:

Այս խորագրի վերջին նյութերը