Աշխարհ

22.02.2020 10:40


Իրանում ՀՀ դեսպանությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, Իրանում գտնվող հայաստանցիներին հորդորում է կապվել դեսպանատան հետ

Իրանում ՀՀ դեսպանությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, Իրանում գտնվող հայաստանցիներին հորդորում է կապվել դեսպանատան հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:

Ներկա պահին Իրանում կորոնովիրուսով վարակման 18 դեպք է արձանագրվել, որոնք գրանցվել են Կումում, Արաքում, Թեհրանում և Գիլյանում: Դրանցից 4-ը մահվան ելքով են ավարտվել:


Այս խորագրի վերջին նյութերը