Լրահոս

22.02.2020 13:35


Երևանում ծառերի մեջ հայտնաբերվել է վթարված Nissan Tiida

Երևանում ծառերի մեջ հայտնաբերվել է վթարված Nissan Tiida

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովակակ փողոցում գտնվող այգում՝ ծառերի մեջ, վթարված ավտոմեքենա կա։

Ոստիկանները կնիքել են նշված ավտոմեքենան, քանի որ, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, ունեն կասկածներ, որ նշված Nissan Tida մակնիշի 36 ՏV 111 համարանիշի ավտոմեքենան մի քանի բնակարանային գողություններ կատարելու ժամանակ շահագործվել է, ինչից հետո կասկածյալ հանցագործը կամ հանցագործները վթարի են ենթարկվել։

Ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևաւն քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակչի անունով, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը