Լրահոս

23.02.2020 11:35


ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց

Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Այս մասին նշվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ:

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ.
Հեռ. ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,
բջջային հեռ. ՝ +989121051639
Էլ. փոստ` [email protected]»,-նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը