Աշխարհ

24.02.2020 10:55


Մխիթարյանը կրկնել է նախկինում գրանցած իր ցուցանիշը

Մխիթարյանը կրկնել է նախկինում գրանցած իր ցուցանիշը

Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Լեչչեին» (4:0):

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Սա Մխիթարյանի 5-րդ գնդակն էր Ա Սերիայի այս առաջնությունում:

Այսպիսով, 31-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա ընթացքում երկրորդ անգամ կարողացավ ազգային առաջնությունների ընթացքում դառնալ 5 և ավելի գոլերի հեղինակ:

Վերջին անգամ Մխիթարյանը այդ արդյունքին հասել էր 2018/19 մրցաշրջանում, երբ հանդես էր գալիս «Արսենալի» կազմում:

Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» իր միավորների թիվը հասցրեց 42-ի ու շարունակում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնել: «Լեչչեն» 25 միավորով 16-րդ տեղում է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը