Լրահոս

24.02.2020 11:20


Դիտակ գյուղում բախվել են «Օպել Զաֆիրա» -ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են

Դիտակ գյուղում բախվել են «Օպել Զաֆիրա» -ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են

Երեկ՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:45-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի՝ Դիտակի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 34 VՍ 439 համարանիշի և «Օպել Զաֆիրա» մակնիշի 35 TX 176 համարանիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Նիվան» կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ»–ի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորոդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ 7 վիրավորներից 6-ը եղել են «Օպել Զաֆիրա»-ի մեջ, որոնցից 4-ը երեխաներ են:

«Արտաշատ» բժշկական կենտրոնից էլ հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվածներից 2 հոգու տեղափոխել են Երևան:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը