Աշխարհ

24.02.2020 14:52


Իրանում աճում է կորոնավիրուսից մահացածների թիվը

Իրանում աճում է կորոնավիրուսից մահացածների թիվը

Իրանում կորոնովիրուսով վարակվածների թիվը, պաշտոնական տվյալներով, կազմում է 47 մարդ, գրանցվել է մահվան 12 դեպք։

Այդ մասին հայտնել է Իրանի մեջլիսի պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարարությանը։

«Առողջապահության նախարար Սայիդ Նամաքին հայտնեց, որ 47 մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիորւս, նրանցից 12-ը մահացել են»,-մեջբերել է ISNA գործակալությունը ներկայացուցչի խոսքը։

Մահվան դեպքերը նշված հարուցիչից արձանագրվել են Քում, Մարքազի և Մազանդարան նահանգներում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը