Աշխարհ

24.02.2020 18:31


«Ռոմա»-ն կարող է գնել Մխիթարյանի տրանսֆերը

«Ռոմա»-ն կարող է գնել Մխիթարյանի տրանսֆերը

Իտալական «Ռոմա»-ն կարող է ձեռք բերել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ցանկություն է հայտնել մրցաշրջանի ավարտից հետո էլ թիմում տեսնել Հենրիխ Մխիթարյանին և Կրիս Սմոլինգին:

«Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում շատ վնասվածքներ էր ստանում, բայց հիմա, կարծես, վերականգնվում է: Նա իրեն հիանալի է դրսևորում խաղադաշտում` ընդունելով բարդ որոշումներ: Ես կցանկանայի տեսնել նրան թիմում հետագայում ևս»,-ասել է Ֆոնսեկան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Արսենալ»-ին: Նա «Ռոմա»-ում հանդես է գալիս մեկ տարվա վարձավճարով: Միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ «Ռոմա»-ն փորձ է կատարել գնել հայ կիսապաշտպանի տրանսֆերը, բայց «Արսենալ»-ը մեծ գումար է պահանջել, որը իտալական ակումբը պատրաստ չի եղել վճարել:

Այս խորագրի վերջին նյութերը