Աշխարհ

26.02.2020 20:00


Համացանցում առաջին կադրերն են հայտնվել Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամի համերգից (տեսանյութ)

Համացանցում առաջին կադրերն են հայտնվել Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամի համերգից (տեսանյութ)

Շեֆիլդում (Մեծ Բրիտանիա) փետրվարի 25-ին սկսվել Է ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամի հյուրախաղային շրջագայությունը: Հանդիսականները սոցիալական ցանցերում լուսանկարներ եւ տեսագրություններ են հրապարակել համերգից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Առաջին տեսագրությունը հոլոգրամի երգեցողությամբ: "I wanna dance with somebody"կոմպոզիցիան»,- գրել Է@whitriah-ն ինստագրամում:

Փոփ-աստղի լազերային պատկերը, որը վախճանվել Է 2012 թվականին, կատարում Է լավագույն հիթերը, այդ թվում՝ @whitriah-ն եւ այլ երգեր: Վիրտուալ «երգչուհին» նույնիսկ փոխում Է բեմական զգեստները եւ պարում: Ուիթնի Հյուսթոնի երկրպագուների մեծ մասն ապշել Է, որ կրկին կարող Է լինել սիրելի կատարողի համերգներում, սակայն ոմանց այդ գաղափարը սոսկալի Է թվացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը