Քաղաքական

27.02.2020 13:45


Քրեականները ասում են «ԱՅՈ»․ ՔՊ-ին գումարներ են նվիրաբերել նաև քրեական կապեր ունեցողները

Քրեականները ասում են «ԱՅՈ»․ ՔՊ-ին գումարներ են նվիրաբերել նաև քրեական կապեր ունեցողները

Փետրվարի 25-ին «Դվին» ռեստորանում «Այո»-ի շտաբը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Եվ, ահա, արդյունքում հավաքվեց 205 մլն դրամից ավելի գումար՝ առանց բանկային փոխանցումները հաշվարկելու:

Այս դրամահավաքին իշխանական պատգամավորները ստիպված են եղել 4-5 հյուր հրավիրել։ Պատգամավորները խնդրի առաջ են կանգնել, քանի որ բոլորը չեն, որ ունեն մտերիմներ, որոնք պատրաստ են գումարներ նվիրաբերել «ԱՅՈ»-ի քարոզարշավին։ Որոշ պատգամավորներ ստիպված են եղել իրենց ծանոթներին համոզել, որ գումար նվիրելով իշխող ուժին իրենք կհայտնվեն իշխանության սիրելիների շարքերում ու խնդիրներ ունենալու դեպքում կարող են աջակցություն ստանալ։

Այս առաջարկից շտապել են օգտվել քրեական աշխարհի հետ կապ ունեցող մի շարք քաղաքացիներ։ Նրանք բավական մեծ նվիրատվություն են իրականացրել և հույս ունեն, որ իրենց միջնորդ պատգամավորները կբարեխոսեն իրենց համար, որպեսզի ամեն հարմար-անհարմար առիթի ասֆալտին չփռեն իրենց։

Քրեական աշխարհի ներկայացուցիչները չեն ցանկացել հրապարակային աչքի ընկնել։ Նախ իշխանությունների համար է դա անցանկալի և հետո քրեականները խնդիրներ կունենան իրենց շրջապատում, քանի որ կստացվի, որ իրենք ֆինանսավորում են մի կուսակցության, որը «օրենքով գողերի» դեմ արշավ է սկսել և ցանկանում է նրանց պատժել օրենքով։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը