Աշխարհ

02.03.2020 10:46


Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում «Ռոման» 4:3 հաշվով հաղթեց «Կալյարիին» (տեսանյութ)

Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում «Ռոման» 4:3 հաշվով հաղթեց «Կալյարիին» (տեսանյութ)

Հռոմեական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նիկոլա Կալինիչը: Մեկական անգամ էլ աչքի ընկան Ջասթին Կլյուվերտը և Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանն այս մրցաշրջանում իր 6-րդ գնդակը խփեց:

Դաշտի տերերից դուբլ ձևակերպեց Ժոաո Պեդրոն, ևս մեկ գոլ խփեց Գաստոն Պերեյրոն:

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ:

«Կալյարի» – «Ռոմա» 3:4 (1:2)

1-0 Ժոաո Պեդրո (28)
1-1 Նիկոլա Կալինիչ (29)
1-2 Նիկոլա Կալինիչ (41)
1-3 Ջաստին Կլյուվերտ (64)
2-3 Գաստոն Պերեյրո (75)
2-4 Հենրիխ Մխիթարյան (81)
3-4 Ժոաո Պեդրո (89)

Աղբյուրը՝ proffootball.am

Այս խորագրի վերջին նյութերը