Աշխարհ

02.03.2020 11:49


Ինդոնեզիայում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը

Ինդոնեզիայում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը

Ինդոնեզիայում հայտնաբերել են COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը: Այդ մասին հայտնել Է Jakarta Post թերթը՝ վկայակոչելով երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինդոնեզիայի ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուս Է հայտնաբերվել 64-ամյա մի կնոջ եւ նրա 31-ամյա դստեր մոտ: Նրանք շփվել են Ճապոնիայի մի քաղաքացու հետ, որի մոտ կորոնավիրուս Էր հայտնաբերվել փետրվարի 27-ին Մալայզիայում այն բանից հետո, երբ նա ամսվա սկզբին այցելել Էր Ինդոնեզիա:
Ինդոնեզիայի առողջապահության նախարարության ղեկավար Ագուս Փութրանթոյի խոսքով՝ երկու հիվանդացած կանայք՝ Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավայի նահանգի Դեփոք քաղաքի բնակչուհիները, ներկայում բուժում են անցնում Ջակարտայի ինֆեկցիոն հիվանդանոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը