Աշխարհ

02.03.2020 13:58


Անդորրայում հայտնել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին

Անդորրայում հայտնել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին

Անդորրայի տարածքում հաստատվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին երկրի կառավարությունը հայտնել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առողջապահության նախարարությունն ակտիվացնում Է կորոնավիրուսով (վարակման) դեպքերի հետ կապված արձանագրությունները: Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հաստատում են, որ 20-ամյա պացիենտի անալիզները դրական են եղել»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Periodico թերթի տվյալներով՝ վարակվածն ավելի վաղ եղել Է Միլանում: Փետրվարի 29-ին նա հոսպիտալացվել Է տեղական հիվանդանոցներից մեկում: Նաեւ տնային հսկողություն Է հաստատվել երկու մարդու նկատմամբ, որոնք ժամանել Էին վարակվածի հետ նույն ինքնաթիռով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը