Աշխարհ

02.03.2020 14:43


Ադրբեջանը մարտի 5-6-ը նավթով բեռնված նավ է ուղարկելու Բելառուսի համար

Ադրբեջանը մարտի 5-6-ը նավթով բեռնված նավ է ուղարկելու Բելառուսի համար

Ադրբեջանի պետական նավթընկերությունը (SOCAR) մարտի 5-6-ը Բելառուսի համար նավթով բեռնված նավ կուղարկի Թուրքիայի Ջեյհան նավահանգստից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ընկերության միջոցառումների կազմակերպման եւ հասարակայնության հետ կապերի դեպատամենտի պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պլանավորվում Է մարտի 5-6-ը Ջեյհանից նավթով լցանավ ուղարկել Բելառուսի համար: Ուղարկվող նավթի ծավալը կկազմի շուրջ 85 հազար տոննա»,-ասել Է SOCAR-ի ներկայացուցիչը:

Անցյալ շաբաթ «Բելնեֆտեխիմը» հայտնել Է SOCAR-ի հետ 160 հազար տոննա ընդհանուր ծավալով երկու լցանավ նավթի մատակարարման գործարք կնքելու մասին: Կոնցեռնում ճշտել են, որ հումքն Օդեսա-Բրոդի նավթամուղով կսկսեն մատակարարել մարտին:

Բելառուսն ակտիվորեն նավթ Է ձեռք բերում տարբեր երկրներից՝ հումքի հիմնական մատակարարի՝ Ռուսաստանի հետ լարված բանակցությունների ֆոնին: Մինսկին ռուսական նավթի մատակարարման պարտավորագրերն ավարտվել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, մինչ օրս կողմերը համաձայնության չեն եկել նոր համաձայնագրի պարամետրերի շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը