Աշխարհ

03.03.2020 11:25


Ես ուտում եմ վիրուսը, որպեսզի հանգստացնեմ ձեզ. Իրանում ձերբակալվել է կորոնավիրուսի տարածման դեմ կրոնական սրբավայրերը լիզելով պայքարող տղամարդը (տեսանյութ)

Ես ուտում եմ վիրուսը, որպեսզի հանգստացնեմ ձեզ. Իրանում ձերբակալվել է կորոնավիրուսի տարածման դեմ կրոնական սրբավայրերը լիզելով պայքարող տղամարդը (տեսանյութ)

Իրանում ոստիկանները ձերբակալել են կրոնական սրբավայրերը լիզած տղամարդուն: Այս մասին հաղորդում է The New Arab-ը, գրում է Известия-ն:

Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը լիզում Մաշհադում շիաների հոգևոր առաջնորդ Իմամ Ռեզայի գերեզմանի շուրջ գտնվող մետաղական դարպասները: Այդկերպ ակտիվիստը կոչ էր անում պայքարել կորոնավիրուսի դեմ:

«Ես ուտում եմ վիրուսը, որպեսզի հանգստացնեմ ձեզ»,- ասում էր նա:

Լրագրողները մատնանշել են, որ Գաֆուրին COVID-19-ի դեմ այդ ճանապարհով պայքարող միակ տղամարդը չէ: Համացանցում տեսանյութ է տարածված, ըստ որի՝ նրանից բացի ևս 3 մարդ, այդ թվում 1 երեխա, լիզում են կրոնական սրբավայրերը:

Նշենք, որ Իրանում մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 500-ով՝ հասնելով 1501-ի, զոհերի թիվը հասել է 66-ի:

«Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1501-ի, մահացել է 66 մարդ, 291 վարակակիր ապաքինվել է»,- ասված է առողջապահության փոխնախարարի հայտարարության մեջ:

Փետրվարի 28-ին հայտնի է դարձել, որ Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Նախօրեին հաղորդվել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի խորհրդարանի 4 անդամների մոտ:

Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին հայտնի է դարձել փետրվարի 19-ին:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում կա ախտահարման 79 968, մահվան 2873 և ապաքինման 41 675 հաստատված դեպք: Նշվում է, որ Չինաստանում ախտահարվածների 52.1%-ն ապաքինվել է: Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս տարածքներին, ապա մյուս երկրներում կա ավելի քան 7000 վարակակիր, գրանցվել է մահվան 105 դեպք:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը