Աշխարհ

03.03.2020 13:54


Ռուսաստանում ներկայում կորոնավիրուսի վեց հաստատված դեպք է արձանագրված

Ռուսաստանում ներկայում կորոնավիրուսի վեց հաստատված դեպք է արձանագրված

Ռուսաստանում այս պահին կորոնավիրուսով վարակման վեց հաստաված դեպք Է արձանագրված, նշում են «Ռոսպոտրեբնադզոր»-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, դրանք Չինաստանի երկու քաղաքացիներ են, որոնք ապաքինվելուց հետո դուրս են գրվել փետրվարի կեսերին: Երեք դեպք. ռուսաստանցիներ, որոնք տարահանվել են Diamond Princess ճամփորդանավից եւ վերահսկողության տակ են Կազանում:

Եվս մեկ դեպքի մասին հայտնի Է դարձել մարտի 2-ին. նա ռուսաստանցի Է, որը վերադարձել Է Իտալիայից, ասված Է Ռուսաստանում Covid-19-ի իրադրության մասին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ամենօրյա տեղեկագրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը