Աշխարհ

03.03.2020 15:05


Մխիթարյանը Սերիա Ա-ի խորհրդանշական հավաքականի կազմում է

Մխիթարյանը Սերիա Ա-ի խորհրդանշական հավաքականի կազմում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սերիա Ա-ի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդանշական հավաքականը կազմել է WhoScored-ը: Բացի Մխիթարյանից, «Ռոմա»-ից խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև Անդերը, Կալինիչը և Կոլարովը:

Իտալիայի առաջնության անցած տուրում «Ռոմա»-ն մրցեց «Կալյարի»-ի հետ և հաղթեց 4:3 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Հայ կիսապաշտպանը Սերիա Ա-ում այս մրցաշրջանում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Այս խորագրի վերջին նյութերը