Աշխարհ

04.03.2020 10:40


Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 92 հազարը

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 92 հազարը

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 3-ի երեկոյի դրությամբ կազմել Է 92 հազար 238: Այդ մասին հայտնել Է South China Morning Post հոնկոնգյան թերթը, որը կորոնավիրուսից մահացածների ու ապաքինվածների վերաբերյալ տվյալների Էլեկտրոնային հաշվարկ Է վարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիվանդների ընդհանուր թվից 80 հազար 151-ը բաժին Է ընկնում մայրցամաքային Չինաստանին: Աշխարհի այլ երկրներում վարակվածների թիվը երեքշաբթի օրն աճել Է մինչեւ 12 հազար 87՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով գրեթե 2 հազարով: Հարավային Կորեայում գրանցվել Է 5186 հիվանդացած (մահացել Է 31 մարդ), Իրանում՝ 2336 (մահացել Է 77 մարդ), Իտալիայում՝ 2036 (մահացել Է 52 մարդ):

Ավելի քան հարյուր վարակված Է գրանցվել Ճապոնիայում (մահացել Է 12 մարդ), ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամները, Գերմանիայում, Ֆրանսիայում (մահացել են չորսը), Իսպանիայում (մահացել Է մեկը), Սինգապուրում, ԱՄՆ-ում (մահացել են ինը):

Ընդամենն աշխարհում՝ մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս, կորոնավիրուսից մահացել Է 172 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը