Աշխարհ

04.03.2020 16:45


Ֆրանսիական «Լադանիվա» խումբը ներկայացրել է հայկական «Վայ աման» երգը (տեսանյութ)

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը ներկայացրել է հայկական «Վայ աման» երգը (տեսանյութ)

Հայուհու երգն ու տեսահոլովակը գերել են շատերին։ Գեղեցիկ մեկնաբանություններ են գրել ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի օգտատերերը։

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը ներկայացրել է նոր տեսահոլովակ հայկական «Վայ աման» երգի հիման վրա։ Խմբի միակ հայ մասնակիցը վոկալիստ Ժակլին Բաղդասարյանն է։ Աղջիկն ապրում և սովորում է ֆրանսիական Լիլի քաղաքում։ Տեսահոլովակում նկարահանված մյուս երաժիշտները հայ չեն` Քլեր Ռոլան, Նինոն Թոմաս, Լուի Թոմաս, Իվան Էլ Կարուու, Առնաու Կլերկ...նրանք բոլորը մեծ հաճույքով են մատուցում հայերեն երգը։

Օգտատերերը մի քանի ժամում տեսահոլովակը ողողել են գովերգող ու ջերմ մեկնաբանություններով։

«Ինչ ձայն...Եվ ինչ հիշողություններ բուսական այգուց. բարի գալուստ»,–գրել է օտարերկրացի մի օգտատեր, որը, հավանաբար, այցելել է Հայաստան և լավ հիշողություններով հեռացել։

«Բրավո, Ժակլին: Քո հայկական արմատների շնորհիվ դու յուրահատուկ ես», «համաշխարհային երաժշտության երկնակամարում նոր հայկական աստղ է ծնվում»,–գրել են նրանք։

«Վայ աման» հայերեն երգի երաժշտության և բառերի հեղինակը Ջերեմի Սանսֆամիլն է։

Նշենք, որ սա «Լադանիվա» խմբի առաջին հայերեն տեսահոլովակը չէ։ Ավելի վաղ նրանք ներկայացրել էին Իսահակյանի «Բինգյոլի երգը»։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը