Աշխարհ

05.03.2020 12:00


Սլովենիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Սլովենիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Սլովենիայում գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին Լյուբլյանայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ալեշ Շաբեդերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վարակվածը Սլովենիա Է ժամանել Մարոկոյից Իտալիայի տարածքով, տկարություն զգալով` նա դիմել Է բժշկի:- Այժմ նա մեկուսացված Է Լյուբլյանայի կլինիկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում»:

Սլովենիայում կորոնավիրուսով վարակման դեպքը ի հայտ Է բերվել մարտի 4-ին: Վարակվածի անձը չի բացահայտվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը