Աշխարհ

05.03.2020 12:15


Իտալիայի առաջնության խաղերը մինչև ապրիլ կանցկացվեն առանց երկրպագուների

Իտալիայի առաջնության խաղերը մինչև ապրիլ կանցկացվեն առանց երկրպագուների

Իտալիայի ֆուտբոլի առաջնության խաղերը տևական ժամանակ կանցկացվեն առանց հանդիսականների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իտալական մամուլը: Ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսի պատճառով Իտալիայի առաջնության` Սերիա Ա-ի հանդիպումները մինչև ապրիլի 3-ը կկայանան առանց ֆուտբոլասերների:

Իտալիայի առաջնության 36-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը «Լացիո»-ն է, որն ունի 62 միավոր: 60 միավոր է հավաքել «Յուվենտուս»-ը, իսկ եռյակի վերջում` «Ինտեր»-ն է (54 միավոր): «Ռոմա»-ն 5-րդն է 45 միավորով:

Այս խորագրի վերջին նյութերը