Աշխարհ

05.03.2020 13:35


Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի ՊՍԾ-ում

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի ՊՍԾ-ում

Մարտի 3-ին՝ Բաքվի հոսպիտալում 3 օր անցկացնելուց հետո մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող 2001թ. ծնված Քերիմով Վուսալ Վուգար օղլուն (Kərimov Vüsal Vüqar oğlu):

Զինծառայողի մահվան մասին երկրի պետական մարմինները չեն հաղորդել, դրա մասին Քարիմովի հարազատները պատմել են ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքին:

Ըստ հարազատների՝ Վուսալի մոտ ախտորոշվել էր մինինգիտ: Նա ծառայում էր պետական սահմանապահ ծառայության Զաքաթալայում տեղակայված զորամասում:

Նշենք, որ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 11 կորուստ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը