Աշխարհ

05.03.2020 15:06


Ստամբուլից Սինգապուր մեկնած ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ստամբուլից Սինգապուր մեկնած ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ստամբուլից Սինգապուր մեկնած ուղևորի մոտ կորանավիրուս է հայտնաբերվել։

Սինգապուրի տրանսպորտի նախարարության կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 3-ին Թուրքիայից Սինգապուր ժամանած ինքնաթիռի ուղևորներից մեկի՝ կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստի պատասխանը դրական է ստացվել։

Նշվում է, որ ինքնաթիռի մյուս ուղևորների հետ աշխատանքներ են սկսել՝ պարզելու, թե արդյոք կորոնավիրուսով վարակված ուղևորից վարակը չի փոխանցվել մյուս ուղևորներին։

Ինքնաթիռի 220 ուղևոր ախտորոշման թեստ են հանձնել։

Թուրքիայի պետական ավիափոխադրողը՝ «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը, դեպքի առնչությամբ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։

Հիշեցնենք, որ ցայժմ Սինգապուրում կորոնավիրուսով վարակման 112 դեպք է գրանցվել, որոնցից շատերին հաջողվել է ապաքինվել և դուրս գրվել հիվանդանոցից։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը