Քաղաքական

06.03.2020 15:00


Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկողներից մեկը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկողներից մեկը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել

Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանն ազատության մեջ է. Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը եւ գրավով ազատ արձակելու որոշում կայացրել։

Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում:

Նշենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը