Քաղաքական

12.03.2020 12:58


Թուրքիան Արցախյան հարցում ընդգրկվելու մեծ ցանկություն ունի. թուրքագետ (տեսանյութ)

Թուրքիան Արցախյան հարցում ընդգրկվելու մեծ ցանկություն ունի. թուրքագետ (տեսանյութ)

Պուտինի և Էրդողանի մոսկովյան հանդիպումից առաջ, որի բուն օրակարգը Իդլիբն էր, Թուրքիան օրակարգ մտցրեց Արցախի հարցը։ Հանդիպումից երկու օր առաջ էլ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ՝ բացահայտ մեսիջ հղելով, որ մտահոգ է Արցախյան հարցի շուրջ։ Սա ռուս-թուրքական օրակարգն արհեստականորեն հարստացնելու փորձ էր, «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» խորագրով քննարկման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Սա Թուրքիայի ձեռագիրն է։ Արտաքին քաղաքականության իմիջային երկրորդ առանձնահատկությունն այն է, որ Թուրքիան իրեն հռչակել է տարածաշրջանային գերտերություն, հետևապես կարծում է, որ իրավուքն ունի մասնակցելու տարածաշրջանային տարբեր հակամարտությունների հանգուցալուծմանը։ Թուրքիան ընդգրկված է Սիրիայի, Կիպրոսի, Էգեյան ծովի, Իրաքի և մի շարք այլ խնդիրներում։ Թուրքիան այսօր ներկա է Լիբիայում, և բնական է, որ ունի մեծ ցանկություն՝ ընդգրկվելու նաև Արցախյան հարցում։ Սակայն այդ երկիրն ինքը ապակառուցողական, հակամարտություններ ծնող երկիր է, և Հայաստանի համար դա ուղղակի անվտանգային կարևոր բաղադրիչ ունի»,-ասաց բանախոսը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը