Լրահոս

13.03.2020 13:45


Երևանում բախվել են Lincoln-ը, 2 Mercedes-ներ, Ford-ն ու Kia-ն. կան վիրավորներ (տեսանյութ)

Երևանում բախվել են Lincoln-ը, 2 Mercedes-ներ, Ford-ն ու Kia-ն. կան վիրավորներ (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Lincoln մակնիշի 10 ԼC 002 համարանիշի, Mercedes մակնիշի 70 RR 075 համարանիշի, Mercedes մակնիշի 35 TՍ 631 համարանիշի, Ford մակնիշի 787 AG 61 համարանիշի, Kia մակնիշի 06 АS 909 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վթարի պաճառը եղել է Opel և մեկ այլ մակնիշի ավտոմեքենաների կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը