Լրահոս

13.03.2020 13:50


Երևանում բախվել են կանչով հասցե մեկնող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը (տեսանյութ)

Երևանում բախվել են կանչով հասցե մեկնող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում բախվել են Haise մակնիշի 610 OC 61 համարանիշի և Opel մակնիշի 35 GՍ 946 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վթարի վայրում Opel-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը՝ ասելով, որ ինքը լսել է շտապօգնության ավտոմեքենայի ձայնային ազդանշանը, սակայն չի կարողացել կողմնորոշվել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ շտապօգնությունն էլ կանչով մեկնում էր հասցե։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:


Այս խորագրի վերջին նյութերը