Աշխարհ

13.03.2020 17:47


Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իսպանիայում գերազանցել է 4200-ը

Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իսպանիայում գերազանցել է 4200-ը

Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իսպանիայում մեկ օրում ավելացել Է ավելի քան հազարով, ախտորոշվել Է վարակման 4209 դեպք, 120 մարդ մահացել Է: Այդ մասին հայտնել Է առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մարտի 12-ին առողջապահության նախարարությունը հայտնել Էր շուրջ 3 հազար վարակվածների եւ 84 մահացածների մասին:

Ամենածանր իրադրությունը Մադրիդում Է. մարտի 13-ին դրույթամբ՝ գրեթե 2 հազար վարակված: Ապաքինվել Է 189 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը