Մեկնաբանություն

14.03.2020 16:49


Ես բանակից փախա, մարտի 1–ին փախա, կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ չփախնեմ (տեսանյութ)

Ես բանակից փախա, մարտի 1–ին փախա, կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ չփախնեմ (տեսանյութ)

«Հայաստանն իմ օջախն է,

ժողովուրդն իմ ընտանիքն է»։

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ծլկել է։ Հերթական անգամ։ Անունը դրել է ինքնամեկուսացում և հայտնվել Սևանի կառավարական ամառանոցում։ Կնոջ հետ։

Նիկոլն ինքնամեկուսացել է կորոնավիրուսից։ Նա սկզբում քաջնազարավարի հայտարարեց, թե բա կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ մեզ խանգարի, բայց հիմա շան պես վախեցել է և ինքնամեկուսացել։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ դրանից առաջ։ Նա, անտեսելով բոլոր խորհուրդները, մատների արանքով նայեց վիրուսի խնդրին ու, հանուն սեփական շահի, մարդկանց վտանգի ենթարկեց։ Նախաձեռնեց ապօրինի հանրաքվե և քարոզ։

Նիկոլը հավաքներ էր կազմակերպում և ատելության քարոզ տանում։ Նա թույնի մթնոլորտ տարածելուց զատ նպաստում էր նաև վիրուսի տարածման մասշտաբների ու արագության մեծացմանը։ Պողոսներին նա կերակրում էր վիրուսի դեմ պայքարի պոպուլիստական պատումներով։

Հիմա նա փորձում է «կռուտիտ» լինել, թե բա Էջմիածնում քեֆի մասնակիցն է անպատասխանատու գտնվել ու վարակել շրջապատին, բայց դա սեփական պատասխանատվությունը «ջրելու» և հանցավոր անգործությունը թաքցնելու փորձ է։ Թիվ մեկ անպատասխանատուն և կորոնավիրուսի տարածման աղբյուրը հենց ինքն է՝ Փաշինյանը, և թող էջմիածնեցի կնոջը չմեղադրի ու իր ֆեյքերին էլ քսի չտա նրա դեմ։

Ուշագրավն այն է, որ ինքը, հանուն Սահմանադրական դատարանը գրավելու ծրագիրը կյանքի կոչելու, թաքցնում էր կորոնավիրուսի վտանգը և մարդկանց վտանգի ենթարկում, բայց հենց զգաց, որ անձամբ կարող է տուժել, ինքնամեկուսացավ Սևանում։ Այսինքն՝ թռավ։ Իր օջախն արդեն Սևանի ամառանոցն է, իսկ ժողովուրդն իր ընտանիքը չէ, քանզի ժողովրդին նա վիրուսի բերան էր գցել օրեր շարունակ ու հիմա էլ ամեն ինչ բարդել է նույն այդ ժողովրդի վրա, թե բա էջմիածնեցի կնոջ պես ձեզ չպահեք։ «Մոռանալով», որ էջմիածնեցի կնոջից հազարապատիկ անպատասխանատու հենց ի՛նքն է իրեն պահել ու հետո թռել։

Ի դեպ, թռնելու առումով Նիկոլի մոտ բան չի փոխվել։ Նա երիտասարդ տարիքում թռել է բանակից։

Նա մարդկանց փորձանքի տարավ ու թռավ նաև 2008–ի մարտի 1–ին՝ հետևում թողնելով 10 զոհ և հարյուրավոր վիրավորներ։

Այնպես որ կորոնավիրուսի վտանգի առկայությամբ մարդկանց հավաքների տանելն ու հետո թռնելը Նիկոլի ոճի մեջ է։ Նա միշտ երկրի հակառակ կողմում է։ Եթե չասենք՝ երկրի հակառակորդի կողմում։

Թռնելով՝ Նիկոլը հերթական «սերդեչնի պրիվետն» է ուղարկում իրեն հավատացող պողոսներին։ Իսկ թե ինչ կանի հետո, արդեն էական չէ։ Ինքն ապացուցեց, որ մարդկանց վտանգի մեջ գցող ու թռնող է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը