Աշխարհ

15.03.2020 16:49


Ռոնալդուն Պորտուգալիայի իր հյուրանոցների ցանցն անվճար կտրամադրի հիվանդանոցներին

Ռոնալդուն Պորտուգալիայի իր հյուրանոցների ցանցն անվճար կտրամադրի հիվանդանոցներին

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայրենի երկրի իր հյուրանոցային ցանցն անվճար կտրամադրի հիվանդանոցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է իսպանական Marca-ն: Ռոնալդուն մտադիր էվճարել բոլոր անհրաժեշտ ծախսերը, այդ թվում նաև վճարել բժիշկներին և սպասարկող անձնակազմին: Անձամբ ֆուտբոլիստն այժմ գտնվում է Պորտուգալիայում և երկշաբաթյա կարանտինին մեջ է, քանի որ «Յուվենտուս»-ում իր խաղընկեր Դանիելե Ռուգանիի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերիվերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա:

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 147 հազարը:

Այս խորագրի վերջին նյութերը