Աշխարհ

16.03.2020 10:59


«Արսենալ»-ը կարող է ամռանը վաճառել Հենրիխ Մխիթարյանին

«Արսենալ»-ը կարող է ամռանը վաճառել Հենրիխ Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալ»-ը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: «Զինագործների» ղեկավարությունը պատրաստ է Մխիթարյանին բաց թողնել, եթե իտալական «Ռոմա»-ն «Արսենալ»-ին վճարի թիմի պահանջած գումարը: Անգլիական ակումբը վերջնական որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այժմ մեկ տարվա վարձավճարով հանդես է գալիս «Ռոմա»-ում, որտեղ ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Այս խորագրի վերջին նյութերը