Լրահոս

17.03.2020 10:36


Լոռիում ավտոբուս է վթարի ենթարկվել . 19 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Լոռիում ավտոբուս է վթարի ենթարկվել . 19 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 17-ին, ժամը 08։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «ՊԱԶ» ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից մեկը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոբուսի տակից. տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ըստ shamshyan.com-ի՝ ավտոբուսում եղել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի 19 աշխատակից, որոնց տեղափոխվել է հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը