Աշխարհ

17.03.2020 14:31


Փարիզ ռազմական տեխնիկա է մտցվել (տեսանյութ)

Փարիզ ռազմական տեխնիկա է մտցվել (տեսանյութ)

Համացանցում կադրեր են հայտնվել, թե ինչպես է ռազմական տեխնիկա տարվում Փարիզ։ Տեսանյութը հրապարակվել է Gallia Daily-ի Telegram-ի ալիքում։

lenta.ru-ն տեղեկացնում է, որ տեղի բնակիչները նկարահանել են կադրերը, թե ինչպես է մի քանի տասնյակ միավոր ծանր ռազմական տեխնիկա երկաթգծով տարվում դեպի Փարիզ։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր՝ կորոնավիրուսի հետ կապված երկրով մեկ տեղաշարժի սահմանափակումներ են մտցվում, փակ են Եվրամիության և Շենգենյան գոտու հետ սահմանները։

Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում վարակվածների թիվը 6,6 հազար մարդ է։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով 182,4 հազար վարակված կա, ավելի քան 7,1 հազարը մահացել է, իսկ 79,4 հազարը՝ բուժվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը