Քաղաքական

17.03.2020 19:41


Արխիվը չի ջնջում նախկին տեսանյութերը․ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից երկու ելույթները

Արխիվը չի ջնջում նախկին տեսանյութերը․ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից երկու ելույթները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադառնալով սուպերմարկետներում հերթերի գոյացմանը, հանրությանը կոչ արեց գնալ, օրինակ, Երևանի Գյուլբենկյան փողոցում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետ, որտեղ դատարկ է։ Բնականաբար, վարչապետի այս հայտարարությունը հերթական վնասն էր փոքր ու միջին բիզնեսին։ Մեկ օր անց, արդեն, սուպերմարկետ գովազդող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսեց այն մասին, որ փոքր կրպակներում առևտուր չկա, այնինչ քաղաքացիները սուպերմարկետներից են գնումներ անում։

Իհարկե, շատերին է հետաքրքրում, թե, օրինակ, ինչու է Նիկոլ Փաշինյանը բան ու գործը թողած՝ առավոտից երեկո խոսում սպիրտի գների, զուգարանի թղթի, բրնձի մասին, երբ դրանց մասին մտածող պաշտոնյա կա, որն էլ Նիկոլ Փաշինյանի լայվին զուգահեռ մամուլի ասուլիսով էր հանդես գալիս։

Այստեղ, սակայն, ուշագրավ է մեկ հանգամանք ևս․ ոչ վաղ անցյալում պատգամավոր Փաշինյանը հեգնում էր «Երևան սիթի»-ում ապրանքի էժան գների վերաբերյալ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հակադարձմանը։ Ըստ էության Սիթին՝ իր սեփականատերով և Փաշինյանը մնացին նույնը, իսկ այ Նիկոլ Փաշինյանի պաշտոնը փոխվելուց հետո կտրուկ փոխվեց վեարբերմունքը Սիթիի նկատմամբ՝ դառնալով գովազդ ԱԺ ամբիոնից։

Մանրամասն՝ Նիկոլ Փաշինյանի 2015 և 2020 թվականների ելույթների վերաբերյալ տեսանյութում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը