Աշխարհ

18.03.2020 21:57


Թուրքիայում համալսարանները կանցնեն հեռավար ուսուցման

Թուրքիայում համալսարանները կանցնեն հեռավար ուսուցման

Թուրքիայի բոլոր այն համալսարանները, որոնք կարող են ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար տարբերակով, մարտի 23-ից սկսած կանցնեն առցանց դասավանդման՝ օգտագործելով տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները։

Այս մասին հայտնել է Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի (ԲԿԽ) նախագահ, պրոֆեսոր Յեքթա Սարաչը։

Խորհրդի նախագահի գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ դասերը հեռարձակվելու են Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության կողմից ԲԽԿ-ին տրամադրված հեռուստաալիքի միջոցով, որի նպատակն է այս ուսումնական գործընթացում ներգրավել բազմաթիվ ուսանողների։

Տվյալ որոշումը պայմանավորված է Թուրքիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին կորոնավիրուսկի համավարակի պատճառով Թուրքիայում համալսարանները 3 շաբաթով փակվեցին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը