Աշխարհ

19.03.2020 21:26


Օրհնության կարգ է կատարվել Բաթումիի փողոցներում՝ կորոնավիրուսը հաղթահարելու համար

Օրհնության կարգ է կատարվել Բաթումիի փողոցներում՝ կորոնավիրուսը հաղթահարելու համար

Բաթումիում Ուղղափառ եկեղեցու հոգևորականներն ու հետևորդները երթ են կազմակերպել: Նրանք հայտարարում են, որ կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի և Բաթումիի ու Լազեթիի միտրոպոլիտ Դիմիտրիի օրհնությամբ, հոգևորականներն օրհնելու են փողոցները և համաքաղաքացիներին աղոթքի կոչ են անելու:

Հոգևորականները հույս ունեն, որ աղոթքով և հավատքով վրաց ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը:

Երթն սկսվել է Բաթումիի Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցուց: Փողոցներն օրհնելու են ինչպես Բաթումիում, այնպես էլ Քոբուլեթիում և Խելվաչաուրիում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը