Քաղաքական

20.03.2020 10:43


Էջմիածնի քաղաքապետը կորոնավիրուսի թեստ է հանձնել․ շփում է ունեցել հայտնի նշանդրեքի մասնակիցների հետ

Էջմիածնի քաղաքապետը կորոնավիրուսի թեստ է հանձնել․ շփում է ունեցել հայտնի նշանդրեքի մասնակիցների հետ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անցած ուրբաթ օրվանից ինքնամեկուսացված է եղել և աշխատանքի կվերադառնա միայն այսօրվանից: Այս մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում:

Գասպարյանն ասել է, որ շփում է ունեցել հայտնի նշանդրեքի մասնակիցների հետ, ինչով պայմանավորված էլ ինքնամեկուսացել է: Նրա խոսքերով՝ եթե քաղաքացիներից կարգապահություն են պահանջում, նույնը նախ պետք է անեն հենց իրենք:

Քաղաքապետը հայտնել է, որ երկու անգամ թեստ է հանձնել, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է եղել, հետևաբար՝ դուրս կգա աշխատանքի:

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը