Աշխարհ

21.03.2020 22:23


Ամբողջ Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է ընդամենը 41-ով

Ամբողջ Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է ընդամենը 41-ով

Չինաստանում կորոնավիրուսի հաստստված դեպքերի թիվը հասել է 81008-ի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:

Չինաստանի ժամանակով մարտի 20-ին ժամը 04:00-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 41-ով, գրանցվել է մահվան 7 նոր դեպք: Նույն օրը բուժվել և դուրս է գրվել 590 մարդ, ծանր դեպքերի թիվը նվազել է 173-ով:

Արձանագրվել է նաև 106 կասկածելի դեպք: Ընդհանուր մահերի թիվը 3255 է: Ապաքինվել է 71740 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը