Աշխարհ

22.03.2020 13:07


Կորոնավիրուսը Վրաստանում. վարակված է 54 մարդ

Կորոնավիրուսը Վրաստանում. վարակված է 54 մարդ

Մարտի 22-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, այդ թվում առողջացած է համարվում արդեն 3 մարդ: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:

Վրաստանում կարանտինային գոտում է գտնվում 2956 անձ, իսկ ստացիոնար հսկողության տակ է 291 պացիենտ:

Մարտի 22-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարկվածների թիվը գերազանցում է 300 հազարը, այդ թվում առողջացածները կազմում են 92 373, մահացել է 13 049 մարդ:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում ստեղծված իրավիճակից ելնելով երկրում արտակարգ դրություն հայտարարվեց:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը