Աշխարհ

22.03.2020 13:16


Ռոնալդինյոն նշել է 40-ամյակը բանտում․ ընթրիքին բրազիլացուն մատուցվել է խորոված

Ռոնալդինյոն նշել է 40-ամյակը բանտում․ ընթրիքին բրազիլացուն մատուցվել է խորոված

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին աստղ Ռոնալդինյոն մարտի 21-ին դարձել է 40 տարեկան:

Այժմ «Ոսկե գնդակ 2005»-ի դափնեկիրը և 2002-ի աշխարհի չեմպիոնը գտնվում է պարագվայական բանտում: Ընթրիքին բրազիլացուն մատուցվել է խորոված:

Հիշեցնենք, որ Պարագվայի ոստիկանությունը ձերբակալել էր բրազիլացուն և նրա եղբորը՝ Ռոբերտոյին, երկրի սահմանը հատելիս կեղծ փաստաթղթեր կիրառելու համար:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը