Քաղաքական

23.03.2020 20:33


«Հետևում եմ, բա ձեր մասկան որտե՞ղ է». քաղաքացին հանդիմանեց Աննա Հակոբյանին (տեսանյութ)

«Հետևում եմ, բա ձեր մասկան որտե՞ղ է». քաղաքացին հանդիմանեց Աննա Հակոբյանին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Երեւան քաղաքում կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ բուկլետ բաժանելիս հանդիպեց քաղաքացու, ում հորդորեց` հետեւել կորոնավիրուսից պաշտպանվելու եղանակներին, ինչին ի պատասխան քաղաքացին ասաց. «Հետեւում եմ, բա ձեր մասկան որտե՞ղ է»:

Աննա Հակոբյանը պատասխանեց. «Մենք դրա մասին կխոսենք»:

Վարչապետի կինը մտավ նաեւ դեղատուն, մթերային խանութներ` տեղեկատվական բուկլետները բաժանելու համար:

Հակոբյանը բուկլետ տվեց նաեւ կրպակի վաճառողուհուն, վերջինս նշեց, որ առեւտուր չկա, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանն ասաց. «Տվյալ իրավիճակում լավ է, որքան էլ տարօրինակ է հնչում, որ մարդ չկա»:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը