Աշխարհ

24.03.2020 11:09


Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հեռացել է բժշկից, որը հայտնել է օրեր առաջ ջերմելու և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին (տեսանյութ)

Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հեռացել է բժշկից, որը հայտնել է օրեր առաջ ջերմելու և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ հեռացել է ԱՄՆ վարչակազմի կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը համակարգող Դեբորա Բիրքսից, երբ վերջինս հայտնել է վերջին շրջանում իրեն լավ չզգալու և ջերմելու մասին, գրում է NBC-ն։

«Շաբաթ ես մի թեթև ջերմություն ունեի», - ասել է նա կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ մամուլի ասուլիսում, որին մասնակցել է նաև Թրամփը:

«Օհո՜»,- այդ լսելով` ասել է ԱՄՆ նախագահը և կատակով անմիջապես մի քանի քայլ հետ գնացել։

«Ես բժիշկ եմ, ուստի ստուգվել եմ։ Շաբաթ ուշ երեկոյան թեստ եմ հանձնել, որի պատասխանը բացասական է»,- շտապել է ասել Բիրքսը։

Թրամփը, որը կրկին մոտեցել է կնոջը, ժպիտով շունչ է քաշել։

«Շնորհակալություն, որ ասացիք», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

«Ահա թե ինչպես մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին», - հավելել է Բիրքսը` խոսելով կորոնավիրուսի պայմաններում յուրաքանչյուրի անձնական պատասխանատվության մասին:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը