Լրահոս

24.03.2020 14:33


Երևանում շենքի նկուղում նռնականման իր է հայտնաբերվել

Երևանում շենքի նկուղում նռնականման իր է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 24-ին, ժամը 12:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 11 շենքի 3-րդ մուտքի նկուղում նռնականման իր է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է ձեռքի հակատանկային նռնակի պայթուցիչ (РКГ-3):

Իրականացվել է տարածքի հետախուզում ԱԻՆ կինոլոգների խմբի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը