Աշխարհ

27.03.2020 16:07


Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով (տեսանյութ)

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով (տեսանյութ)
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք է տվել, նա ինքնամեկուսացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոնսոնն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ մոտ զարգացել են թեթև ախտանշաններ, և կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը դրական է ստացվել: Հիմա ես ինքս ինձ մեկուսացրել եմ, բայց շարունակելու եմ տնից տեսակապի միջոցով ղեկավարել կառավարության աշխատանքը, քանի որ մենք պայքարում ենք այս վիրուսի դեմ»,-գրել է Ջոնսոնը:

Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 11658 է, երկրում վիրուսից ապաքինվել է 135, մահացել` 578 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը