Աշխարհ

27.03.2020 17:17


Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 769 մարդ. Euronews

Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 769 մարդ. Euronews
Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված մահացության թիվը ռեկորդային աճ է գրանցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Euronews»-ը տեղեկացնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է 769 մարդ: Ընդհանուր կորոնավիրուսից մահացության ցուցանիշը երկրում հասնում է 5 հազարի:
Չի նվազում վարակվածության տեմպը. մեկ օրում Իսպանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 9 հազար դեպք՝ ընդհանուր հաստատված դեպքերի թիվը հասցնելով 64 հազարի:
Կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 195-ից ավելի երկրներում և տարածքներում: Աշխարհում արդեն 549 հազար հաստատված դեպք կա։

Այս խորագրի վերջին նյութերը