Լրահոս

01.04.2020 11:56


Թրթուրավոր տրակտորը դուրս է եկել հանդամասի երթեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը մահացել է

Թրթուրավոր տրակտորը դուրս է եկել հանդամասի երթեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը մահացել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 31-ին, ժամը 18:56-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել, կա տուժած: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ներքին շեն» հանդամասի մոտակայքում Արթուր Պ.-ն (ծնված 1982 թ.) իր վարած թրթուրավոր տրակտորով, դուրս է եկել հանդամասի երթեկելի հատվածից և կողաշրջվել. ինչի հետևանքով Արթուր Պ.-ն տեղում զոհվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին դուրս է բերվել տեղի ուժերով:

Այս խորագրի վերջին նյութերը