Քաղաքական

02.04.2020 20:55


Փաշինյանը 6 մլն դրամանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդներ

Փաշինյանը 6 մլն դրամանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդներ

Նիդերլանդների Հաագա քաղաքում գտնվող «Խաղաղության պալատ»-ի այգում կտեղադրվի Հաղպատի վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու պատին ագուցված 1004թ. Ատոմ վերակացուի խաչքարի կրկնօրինակը:

Այսօր՝ ապրիլի 2-ին կառավարությունը որոշում կայացրեց Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակի պատրաստման, տեղափոխման և Հաագայում (Նիդերլանդների Թագավորություն) գտնվող Խաղաղության պալատի այգում տեղադրման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 6,288 մլն դրամ` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Բանն այն է, որ ապրիլի 13-15-ը նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն, որի ընթացքում նախատեսվում է վարչապետի այցելությունը Ասսեն քաղաքի Դրենտս թանգարան և Հաագայի «Խաղաղության պալատ»:

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տ․ Բալայանը հանդիպում է ունեցել «Կարնեգի հիմնադրամ»-ի նախագահ Պիետ-Հեյն Դոների և «Խաղաղության պալատ»-ի տնօրեն Էրիկ դե Բեատսի հետ, որի ընթացքում զրուցակիցները տեղեկացրել են, որ «Կարնեգի հիմնադրամ»-ի վարչությունը քննության է առել հայկական կողմի նախաձեռնությունը` ՀՀ վարչապետի այցելության շրջանակում հայկական խաչքար նվիրաբերելու և պալատի այգում դրա բացման արարողությունը իրականացնելու վերաբերյալ:

Այս որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայկական խաչքարագործության հարուստ արվեստի նմուշը՝ Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակը, արտերկրում ներկայացնելու և մեր մշակութային արժեքների տարածման և հանրահռչակման հանգամանքով։

Խաչքարի չափսը՝ 2 մ բարձրություն, 1 մ լայնություն, 25 սմ հաստություն, նյութը՝ տուֆ,պատվանդանը՝ 75 սմ բարձրություն, 160 սմ լայնություն, կշիռը՝ մոտ 1 տոննա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը