Լրահոս

05.04.2020 15:12


Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 16:21-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի քարերը պոկվում և ընկնում են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել են Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի 5-րդ հարկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 2 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը