Լրահոս

05.04.2020 15:26


Արարատի մարզում վրաերթի հետևանքով 30 գառ է տեղում սատկել

Արարատի մարզում վրաերթի հետևանքով 30 գառ է տեղում սատկել

Երեկ՝ ապրիլի 4-ին, ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Աշոտ Գ.-ն Գինեվետ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan X-Trail մակնիշի 69 MQ 999 համսարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մեծ թվով գառների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գառներից 30-ը տեղում սատկել են, մի մասն էլ՝ վնասվածքներ է ստացել:

Ոստիկանությունը պարզում է գառների տիրոջ ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը