Լրահոս

17.03.2011 15:03


«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ,

  1. վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, մարտի 18-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Նարեկացի, Քուչակ, Հովհաննիսյան, Սայաթ-Նովա, Իսահակյան, Թումանյան, Վարուժան, Հին Ավան թաղամասերի և հարակից տարածքների  ջրամատակարարումը:

2.   շինարարական աշխատանքների հետ կապված, մարտի 21-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 24-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Շիրակի, Շարուրի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Ներքին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Նորագավիթ, Աէրացիա թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը